Սպորտ

Մկրտչյանը և Դանիելյանը ոչ-ոքի խաղացին Եվրոպայի առաջնության 8-րդ տուրում

1 րոպեի ընթերցում

   Մկրտչյանը և Դանիելյանը ոչ-ոքի խաղացին Եվրոպայի առաջնության 8-րդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլինա Դանիելյանը շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության առաջատարին զիջում է մեկ միավոր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թուրքական Անթալիա քաղաքում ընթացող Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ տուրում Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Մարիա Գևորգյանը հաղթանակ տոնեց, իսկ Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանը պարտություն կրեցին:

Էլինա Դանիելյանն այս տուրից հետո մեկ միավորով է զիջում առաջատարին և ունի 5,5 միավոր: 5 միավոր ունի Լիլիթ Մկրտչյանը:

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնաց 3 տուր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում