Հասարակական

Նոտր Դամում բռնկված հրդեհից հետո Ջոն Էվանսն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հետևանքով հայերի կորցրած եկեղեցիներին

1 րոպեի ընթերցում

Նոտր Դամում բռնկված հրդեհից հետո Ջոն Էվանսն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հետևանքով հայերի կորցրած եկեղեցիներին

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից հետո Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հետևանքով հայերի կորցրած եկեղեցիներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նա այդ մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Այսօր, երբ ամբողջ աշխարհը սգում է Փարիզի Նոտր Դամի տապալումը, ես մտածում եմ, թե հայերը Հայոց ցեղասպանության հետևանքով ինչ եկեղեցիներ են կորցրել, որոնցում եղել են բազմաթիվ մարդիկ, հոգեւորականներ»,-նշել է Ջոն Էվանսը:

Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանության հետևանքով 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը, ոչնչացվել ունեցվածքը, մշակութային ու հոգևոր ժառանգությունը։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում, ըստ նախօրոք պատրաստված ցուցակների, ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում