Մշակույթ

16 տարեկանում մահացել Է «Ամպամած ատլաս» ֆիլմի դերասանուհի Մայա-Լեսյա Նեյլորը

2 րոպեի ընթերցում

16 տարեկանում մահացել Է «Ամպամած ատլաս» ֆիլմի դերասանուհի Մայա-Լեսյա Նեյլորը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի դերասանուհի եւ երգչուհի Մայա-Լեսյա Նեյլորը, որը խաղացել Է «Ամպամած ատլաս» ֆիլմում, մահացել Է կյանքի 17-րդ տարում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 18-ին հայտնել Է հեռուստառադիոհաղորդումների BBC բրիտանական կորպորացիան՝ վկայակոչելով A&J Management ընկերությունից նրա ներկայացուցիչներին:

Կորպորացիայի տվյալներով՝ Նեյլորը կյանքից հեռացել Է դեռ ապրիլի 7-ին: Սակայն նրա մահվան մասին հայտնի Է դարձել միայն այժմ: Մահվան պատճառները դեռ չեն բացահայտվում, նշում Է BBC-ն:

A&J Management-ի տեղեկատվության համաձայն, «Մայա-Լեսյան շատ տաղանդավոր Էր ու A&J-ի կարեւոր մասնակիցը, եւ ընկերությունը նրա կարիքը շատ Է զգալու»: «Նա BBC-ի սիրելին Էր, ինչպես նաեւ արտակարգ տաղանդավոր դերասանուհի, երգչուհի եւ պարուհի»,-հավելել են BBC հեռուստաալիքի ներկայացուցիչները:

Մայա-Լեսյա Նեյլորը ծնվել Է 2002 թվականի նոյեմբերի 6-ին՝ Մեծ Բրիտանիայում: Կինոյում նրա դեբյուտը կայացել Է 2004 թվականին: Նա խաղացել Է «Ամպամած ատլաս» (2012 թ.), «Կարմիր կոդը» (2013 թ.) եւ «Զրոյական ինդեքս» (2014 թ.) ֆիլմերում, ինչպես Millie Inbetween հեռուստասերիալում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում