Պետք է մշակել որոշակի վարքագծային կանոններ. Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ջանջուղազյանի մասին Մարուքյանի հայտարարությանը 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կառավարության նիստում անդրադարձավ Ազգային ժողովում իրեն պաշտոնանկ անելու հետ կապված հարցին:

«Այսօր իմ բացակայությունն ԱԺ-ում մեկնաբանվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ ինձ պաշտոնանկ անելու նախագծի նկատմամբ անհարգալից վերաբերմունքով։ Ուղղակի ուզում եմ, որպեսզի ամեն ինչ հստակ լինի. կանոնակարգը որևէ մասնակցություն այս դեպքում ԱԺ ներքին հարցի քննարկմանը չի նախատեսում, հետևաբար իմ ներկայությունը կլիներ ճիշտ նույնքան նշանակալի, որքան կարող է լինել ԱԺ-ում բոլոր հարցերի քննարկման ժամանակ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը։

ՎարչապետՆիկոլ Փաշինյանը նկատեց, որ նման արձագանքները պետք է վերլուծել և նման դեպքերի համար մշակել որոշակի վարքագծային կանոններ։ «Եթե այդքան կարևոր է, չեմ կարծում, թե մեծ խնդիր է, եթե մենք կազմակերպենք բոլոր քվեարկություններում կառավարության ներկայացուցիչների ներկայությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հանձնարարելով ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ քննարկել այդ հարցը։

Խորհրդարանը չի հաստատել Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին պաշտոնանկ անելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը։ Կողմ էր միայն խորհրդարանական ընդդիմությունը։

Խմբակցության ղեկավարԷդմոն Մարուքյանն իր խոսքում նշել էր,որ նախարար Ատոմ Ջանջուղազյանը պետք է ԱԺ-ում լիներ, որովհետև հարցն իրեն է վերաբերում, և նրա չգալը վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ։

Հայերեն Français

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան