Սպորտ

Մեկնարկեց վետերանների շախմատի աշխարհի թիմային առաջնությունը

1 րոպեի ընթերցում

Մեկնարկեց վետերանների շախմատի աշխարհի թիմային առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում մեկնարկեց շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնությունն անցկավում է 2 տարիքային խմբերով՝ 50-ից բարձր և 65-ից բարձր: Հայաստանի վետերանների հավաքականը հանդես է գալիս 50-ից բարձր տարիքային խմբում: Հայկական թիմի կազմում հանդես են գալիս հայկական շախմատի լեգենդներ գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, վետերանների աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը, Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը և միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը:

Երեկ կայացած առաջին տուրում մեր հավաքականը 4։0 հաշվով առավելության հասավ Իռլանդիայի թիմի նկատմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում