Ֆրանսահայ երգչուհի Հելեն Սեգարան տեսաուղերձով հայտնել է, որ անհամբեր սպասում է իր երևանյան ելույթին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Հելեն Սեգարան, որը հանրության լայն շրջանակին հայտնի դարձավ «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլում Էսմերալդային մարմնավորելուց հետո, հանդես է գալու Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգային երեկոյին; Այն տեղի կունենա մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Երգչուհին տեսաուղերձի միջոցով հայտնել է, որ անհամբեր սպասում է իր երևանյան ելույթին:

«Ողջունում եմ իմ բոլոր հայ ընկերներին: Ցանկանում եմ ասել, որ շուտով գալու եմ Հայաստան, մայիսի 26-ին մեծանուն Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին: Մինչ հանդիպում: Ուղարկում եմ համբույրներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Սեգարան:

Հելեն Սեգարայից բացի «Քեզ համար, Հայաստան» խորագրով երեկոյին հանդես կգան համաշխարհային ճանաչում վայելող սիրված ֆրանսիացի երգիչներ Պատրիկ Ֆիորին, Լեա Կաստելը, Սլիմանին, Քեյթ Ռայանը, Րաֆֆի Արտոն և այլք:

Ֆրանսիացի արտիստներին կնվագակցի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Այս մասշտաբային միջոցառումն իրականացնում են «ArmCenter» ընկերությունը, «Աննա Կարոլինա պրոդաքշնը» և Ֆրանսիայի «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնը:

Հելեն Սեգարան ծնվել է 1971 թվականին Ֆրանսիայի հարավ-արևելքի Վար բնակավայրում: Հայրը իտալացի է, մայրը` հայուհի: 15 տարեկանում թողել է ուսումը և սկսել երգել ակումբներում, ռեստորաններում: 1993-ին թողարկել է առաջին՝ «Լոին» սկավառակը, որը հաջողություն չի ունեցել: Տեղափոխվել է Փարիզ, որտեղ ծանոթացել է պրոդյուսեր Օրլանդո Ջիլիոտիի հետ, ով դարձել է նրա պրոդյուսերը:

Նոր «Je vous aime adieu» սինգլը նրան հաջողություն է բերել. Սեգարան արժանացել է մի շարք մրցանակների: Այդ և մի քանի այլ երգեր տեղ են գտել նրա «Ապակե սիրտ» ձայնասկավառակում, որի երգերից մեկում հանդես է եկել Անդրեա Բոչելիի հետ: Ձայներիզը վաճառվել է ավելի քան 600 հազար օրինակով: 1997 թվականին նրան մեծ հաջողություն և փառք է բերել Էսմերալդայի դերը «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլում, որից հետո երգել է «Անաստասիա» մուլտֆիլմի երգը: 1999 թվականին ստիպված է եղել լքել մյուզիքլը` Քվեբեքում շրջագայության ընթացքում ձայնի կորստյան պատճառով: Ձայնի վերականգնումից հետո թողարկել է ավելի քան 10 ձայնասկավառակ և շուրջ 25 սինգլ: Նրա երգերը տարբեր տարիների գլխավորել են Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բելգիայի երաժշտական հիթ-շքերթները: Արժանացել է «Victoires de la Musique» («Տարվա արտիստ») և NRJ «Տարվա ֆրանսալեզու բացահայտում» մրցանակներին: 2006 թվականին թողարկել է «Quand l'éternité» ձայնասկավառակը, որն իր ոճով տարբերվում է մյուսներից ռոք երաժշտությամբ և երգչուհու խոսքերով: 2011-ին ձայնագրել է հայկական «Դլե յաման» երգը:

Հայերեն

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP