Սպորտ

Պետրոսյանը և Հովհաննիսյանը Իսլանդիայի մրցաշարի առաջատարին զիջում են մեկական միավորով 

1 րոպեի ընթերցում

Պետրոսյանը և Հովհաննիսյանը Իսլանդիայի մրցաշարի առաջատարին զիջում են մեկական միավորով 

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գրոսմայստերները շարունակում են ելույթները Իսլանդիայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 7-րդ տուրում Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Տիգրան Պետրոսյանը հաղթանակ տոնեց:

Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը մեկական միավորով զիջում են առաջատարին: Սերգեյ Մովսեսյանն ունի 5 միավոր:

«Ռեյկյավիկ «Gamma» միջազգային բաց մրցաշարն անցկացվում է շվեյցարական սիստեմով և բաղկացած է 9 տուրից: Մրցաշարին մասնակցում է 150 շախմատիստ: Այն կեզրափակվի ապրիլի 16-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում