Մշակույթ

Մահացել Է դերասան Սեյմուր Քեսելը. The Hollywood Reporter

1 րոպեի ընթերցում

Մահացել Է դերասան Սեյմուր Քեսելը. The Hollywood Reporter

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 84 տարեկան հասակում Լոս Անջելեսում վախճանվել Է դերասան Սեյմուր Քեսելը, որը հանդիսատեսին հայտնի Է ռեժիսոր Ջոն Քասավետիսի «Դեմքերը» (1968 թ.) ֆիլմով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 8-ին հայտնել Է The Hollywood Reporter հանդեսը՝ վկայակոչելով դերասանի որդուն՝ Մեթին:

Նրա խոսքով՝ Քեսելը մահացել Է անցած կիրակի օրը: Մահվան պատճառը դարձել են Ալցհեյմերի հիվանդությամբ պայմանավորված բարդացումները:

Սեյմուր Քեսելը խաղացել Է 190-ից ավելի ֆիլմերում: Դերասանը երկար ժամանակ համագործակցել Է ռեժիսոր Ջոն Քասավետիսի հետ, որը մահացել Է 1989 թվականին՝ 59 տարեկան հասակում: Բացի «Դեմքերը» կինոնկարից, Քեսելը նկարահանվել Է «Չափազանց ուշ բլյուզ» (1961 թ.), «Չինացի բուքմեյքերի սպանությունը (1976 թ.), «Պրեմիերա» (1977 թ.), «Սիրո հոսքերը» (1984 թ.) եւ մի շարք այլ ֆիլմերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում