Արարատ Միրզոյանն ընդունել է Ալի Լարիջանիի՝ Իրան այցելելու հրավերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 8-ի առավոտյան Միջխորհրդարանական միության 140-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Ալի Լարիջանին, ողջունելով Արարատ Միրզոյանին, նշել է, որ կապերը մեր երկու պետությունների միջեւ եղբայրական են, ինչի նշանն էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցն Իրան:

Արարատ Միրզոյանին շնորհավորելով Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ Իրանի Մեջլիսի նախագահն անդրադարձել է խորհրդարանական համագործակցության եւ երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների ակտիվացման հարցերին:

ՀՀ խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ բարեկամական հարաբերությունները հիմնված են բազմադարյա պատմամշակութային կապերի վրա եւ վստահություն հայտնել, որ երկու երկրների միջեւ փոխգործակցությունը զարգացում կապրի նաեւ խորհրդարանական մակարդակում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել բարձր տեխնոլոգիաների, էներգակիրների, ֆինանսական եւ այլ ոլորտներում համագործակցության խորացմանը: Ալի Լարիջանին Ազգային ժողովի նախագահին հրավիրել է այցելել Իրան,Արարատ Միրզոյանը սիրով ընդունել է հրավերը:

Հայերեն English Français Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները