Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանն առաջարկում են աջակցություն տրամադրել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած անձանց

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամներ, ԱԺ փոխնախագահներ Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը մշակել են 2008-ի մարտի 1-2-ը Երևանում տեղի ուենցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին նախագիծ: Այն նպատակաուղղված է վերականգնել քաղաքացիական համերաշխությունը, քաղաքացիների խախտված սահմանադրական իրավունքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում նախագիծը ներկայացրեց համահեղինակ Լենա Նազարյանը:

«Նախագիծը ի սկզբանե եղել է 2008-ի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում մարդկանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին: Սակայն մենք կառավարության հետ շաբաթներ շարունակ քննարկումներ ենք ունեցել, և համաձայնել ենք կառավարության առաջարկին՝ փոխել նախագիծը և դարձնել «2008-ի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին նախագիծ»:Կարծում եմ, որ նախագծի ընդունումն ունի հասարակական, քաղաքական նշանակություն, քանի որ այն համահունչ է անցումային արդարադատության շրջանակում նախատեսվող այն հնարավորությունների ստեղծմանը, որոնք նպատակաուղղած են վերականգնել պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը, քաղաքացիական համերաշխությունը: Նախագիծն ուղղված է քաղաքացիների խախտված սահմանադրական իրավունքների վերականգնմանը»-ներկայացրեց Նազարյանը:

Նա նշեց՝ այդ իրադարձությունների ժամանակ 11 տարի անց տուժած անձինք պատշաճ ուշադրության չեն արժանացել, տարիներ շարունակ անտեսված լինելով և հարազատների կորստից հետո մինչ օրս սոցիալական, առողջական, հոգեբանական խորը խնդիրների առաջ են կանգնած: Նազարյանի կարծիքով՝ դա պատճառներից մեկն է, թե ինչու պետք է ընդունեն նախագիծը:

Նազարյանը նշեց, որ նախկինում իրականում պետության կողմից աջակցություն տրամադրվել է , բայց եղել է տարբերակված մոտեցում՝ ոստիկանների և քաղաքացիների համար: «Տեղեկանքներ եմ ստացել, որոնք հավաստում են, որ եղել են տուժածների ընտանիքներ, որոնք ստացել և ստանում են մեծ աջակցություն՝ նպաստի տեսքով։ Սակայն կան մարդիկ, որոնք որևէ աջակցություն չեն ստացել՝ չհաշված մասնավոր նվիրատվությունները, օրինակ, հուղարկավորության հարցերը լուծելու համար։ Այս տարբերակված մոտեցումն անընդունելի է»,-ասաց փոխնախագահն ու շեշտեց՝ նախագիծն ուղղված է արդարության վերականգնմանը:

Հայերեն Русский

Ըմբիշ Սամվել Տերտերյանը դարձել է Մ20 տարեկանների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին

Իրաքը գնահատել է Սիրիայի տարածքով անցնող և Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի արժեքը

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ Ճանապարհային դեպարտամենտը յուրաքանչյուր տարի Գյումրիում նախատեսում է նորոգել 25 կիլոմետր ճանապարհ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք, որոնց հետևանքով պետությանը հասցվել է 1,4 միլիարդ դրամի վնաս

Ստուգումներ են ընթանում «Արտ Լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում. երկուսում հայտնաբերվել են խախտումներ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտնել է, որ Եմենին սպառնում է կրկին լայնածավալ պատերազմի մեջ ընդգրկվելու վտանգը