Երևանում ընթացիկ տարում կվերանորոգվի 48 մանկապարտեզ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի էներգաարդյունավետության և Էներգախնայողության ծրագրի և Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ 2019-2020 թվականների ընթացքում մայրաքաղաքում գործող 48 մանկապարտեզ կվերանորոգվի: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունից, հավելելով, որ վերանորոգման ծրագրում ընդգրկված մանկապարտեզների խնդիրները քննարկման փուլում են:

Երևանի քաղաքապետի 2011 թվականի հունիսի 30-ի «Երևանի համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատանքի ռեժիմը և երեխաներին պահելու տևողությունը սահմանելու մասին» N2833-Ա որոշմամբ սահմանված միասնական մոտեցմամբ՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատանքային ռեժիմը սահմանվել է ժամը 8:00-ից մինչև 17:30 -ը, երեխաների պահելու տևողությունը՝ ժամը 8:30-ից մինչև 17:30-ը, իսկ երեկոյան ժամերին երեխաներին պահելու տևողությունը՝ 17:30-ից մինչև 19:00-ը։

Հանրակրթության վարչությունից տեղեկացրին, որ վերոնշյալ որոշման համաձայն՝ աշխատող ծնողներին ընդառաջելու նպատակով թվով 39 նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաներին պահելու տևողությունը սահմանվել է մինչև ժամը 19:00, սակայն ծնողների կողմից պահանջարկ չլինելու պատճառով երկարօրյա խմբեր գործում են միայն թվով 13 մանկապարտեզներում (hh.5,15,23,25,26,31,43,44,50,61,114,126,133):

Մեր այն հարցին, թե հնարավոր է արդյոք առաջիկայում մանկապարտեզների խմբասենյակներում տեսախցիկներ տեղադրվեն, վարչությունից պատասխանեցին, որ մանկապարտեզների խմբասենյակներում տեսախցիկներ տեղադրելը հակասում է «Անձնական տվյալների մասին» ՀՀ օրենքին: «Ուսումնական հաստատություններում տեսահսկում կարող է իրականացվել շենքերի արտաքին կողմում, մուտքերում, միջանցքներում, աստիճանավանդակներում»,-տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից:

Հայերեն Русский

Հայտնի են «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը