ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքներն ու տարրերը չէին կարող հստակեցվել ընդամենը մեկ հանդիպմամբ. Ռուբեն Ռուբինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի կարծիքով`Արցախի խնդրի կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած երեք սկզբունքների և վեց տարրերի պարզաբանման գործընթացը շարունակական է, և մեկ հանդիպումից այս մասով պետք չէ դարակազմիկ փոփոխություններ սպասել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուբինյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ճեպազրույցների շրջանակներում:

«Սկզբունքների և տարրերի մեկնաբանությունների մասով պետք է հաշվի առնել, որ տարիներ շարունակ եղել են տարբեր մեկնաբանություններ, և պետք չէ ու տրամաբանական չէ ակնկալել, որ մի հանդիպման արդյունքում այդ մեկնաբանությունները հստակեցվելու են: Սա շարունակական գործընթաց է, սակայն շատ կարևոր է, որ այդ գործընթացը սկսվել է»,-նշեց պատգամավորը:

Ռուբինյանի կարծիքով, սակայն, Փաշինյան-Ալիև հանդիպմանը դա տրամաբանորեն պետք է քննարկված լինի։ Նրա խոսքով` նույնիսկ այդ դեպքում պետք չէ ակնկալել, որ մեկ հանդիպման շրջանակներում պետք է դարակազմիկ առաջընթաց եղած լինի այդ հարցում:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի հակամարտության կարգավորման առաջիկա բանակցային գործընթացի կարևորագույն նպատակ է համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող3սկզբունքների և6տարրերի պարզաբանումը:

Վիեննայում անցկացված Փաշինյան-Ալիև հանդիպումն առաջինն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Մինչ այդ կայացել է երեք ոչ պաշտոնական հանդիպում: 2018 թ. Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Դուշանբեում կարճ զրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո մինչ օրս կողմերի միջև «օպերատիվ կապ» է հաստատվել: Փաշինյան-Ալիև ևս մեկ ոչ պաշտոնական հանդիպում է կայացել նաև դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում: 2019 թ. հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավոսում տեղի ունեցած մեկուկես ժամանոց հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին:

Հայերեն Русский

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց