Կիրո Մանոյանը ԼՂ բանակցային գործընթացում «հեղափոխություն» չի նկատում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մարտի 29-ին Վիեննայում հանդիպման մասին Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից եզրակացրել է, որ բանակցային սեղանին նույն փաստաթուղթն է, ինչ առկա էր Հայաստանում մինչև հեղափոխությունը: «Արմենպրես»-իհաղորդմամբ՝ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ զրույցում:

«Վարչապետն էլ ասաց, որ բանակցային գործընթացում ոչ մի հեղափոխություն չի եղել: Հայտարարությամբ պարզ է դառնում, որ ըստ էության նույն փաստաթուղթն է սեղանի վրա: Թե նրանք ինչ են առանձին խոսել, չգիտեմ: Հաճախ չի պատահում, որ արտգործնախարարները և համանախագահողները միասին հայտարարություն տարածեն, բայց նաև հայտարարություն անողները բուն խոսակցությունների ժամանակ այնտեղ ներկա չեն եղել»,-ասաց Մանոյանը՝ ակնարկելով այն, որ Վիեննայում հանդիպումը մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ, սակայն երկու ժամ շարունակվել է դեմ առ դեմ՝ փակ դռների հետևում:

Մեկնաբանելով այն, որ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են իրականացնել մարդասիրական միջոցառումներ՝ նա ասաց, որ երևի խոսքը գերիների, սահմանն անցած անձանց փոխանակման մասին է:

Մանոյանը նշեց, որ Ադրբեջանի նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի չափ հանդիպման մասին մեկնաբանություն չի տվել, ադրբեջանական կողմից լուրջ մեկնաբանություն չի եղել:

Խոսելով Վիեննայի (ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ 2016թ. մայիսի 16-ին) և Սանկտ Պետերբուրգի (2016թ. հունիսի 20-ին) պայմանավորվածություններից՝ Մանոյանը նշեց, որ դրանց ավելի մեծ ուշադրություն դարձնելը կնպաստեր զինադադարի պահպանմանը: «Ոչ մի երաշխիք չկա, որ Ադրբեջանը վաղն էլ կպահպանի իր այսօրվա կեցվածքը: Եվ եթե խախտվի զինադադարը, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ որոշված մեխանիզմների բացակայությամբ չի պարզվի, թե ով էր զինադադարը խախտել»,-եզրափակեց Մանոյանը:

Վիեննայում անցկացված Փաշինյան-Ալիև հանդիպումն առաջինն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Մինչ այդ կայացել է երեք ոչ պաշտոնական հանդիպում: 2018թ. Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Դուշանբեում կարճ զրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո մինչ օրս կողմերի միջև «օպերատիվ կապ» է հաստատվել: Փաշինյան-Ալիև ևս մեկ ոչ պաշտոնական հանդիպում է կայացել նաև դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում: 2019թ. հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավոսում տեղի ունեցած մեկ ու կես ժամանոց հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին։

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին