Moody's-ը բարելավել է կանխատեսումը Հայաստանի բանկային համակարգի վերաբերյալ. «կայուն»-ից այն դարձել է «դրական»

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Moody's միջազգային վարկանիշային գործակալությունըՀայաստանի բանկային համակարգի համար կանխատեսումը փոխել է «կայունից»՝ «դրական»: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է գործակալության տարածած հաղորդագրությունում։ Հայաստանի բանկային համակարգի վերաբերյալ Moody`s-ի վերլուծության համաձայն` կանխատեսման փոփոխությունը կապված են տնտեսական մի շարք արդյունքներով:

Ըստ գործակալության կանխատեսման՝ 2019-2020թթ-ին Հայաստանի ՀՆԱ-ն պահպանելու է բարձր մակարդակի աճ՝ տարեկան մոտ 4.5 տոկոս։

«Տնտեսության աճը կխթանի ներքին սպառման և արտահանման ավելացմանը, որը նաև ապահովելու է բանկային վարկավորման աճը` տարեկան 12-15% -ով: Ակտիվների որակը կշարունակի բարելավվել: Տնտեսական աճի լավ տեմպերը եւ կայուն փոխարժեքը կնպաստեն ակտիվների որակի հետագա բարելավմանը` 12-18 ամիս կանխատեսվող ժամանակահատվածում: Մեր կանխատեսումների համաձայն` 2020 թ-ի ավարտին խնդրահարույց վարկերի տեսակարար կշիռը կկրճատվի 7,9 %-ից (2018 թ. վերջ) մինչև 6%: Այնուամենայնիվ, բանկային ոլորտում դոլարիզացիայի բարձր մակարդակը եւ մանրածախ վարկավորման արագ աճը կառաջացնեն ռիսկեր ակտիվների որակի երկարաժամկետ ապահովման համար»,- նշված է զեկույցում:

Moody's- կանխատեսմամբ` Հայաստանում կապիտալիզացիայի մակարդակը կշարունակի մնալ կայուն:

«Ակտիվների աճը ինչ-որ չափով կգերազանցի կապիտալի գեներացումը, և ակնկալում ենք, որ հիմնական կապիտալի և ակտիվներին հարաբերակցության ռիսկային կշիռը կնվազի 14 տոկոսից (2018 թ.) մինչև 13,5 տոկոս(2020 թ.)»,- նշված է զեկույցում:

Ըստ զեկույցի` ակնկալվում է, որ կավելանա ոլորտի շահութաբերությունը: Ակնկալվում է, որ 2018-2020 թթ. միջինացված ակտիվների եկամտաբերությունը աճը կլինի 1,3% -ից մինչեւ 1,6%:

«Հայաստանում բանկերի ֆինանսավորման հիմնական աղբյուրը հաճախորդների միջոցներն են, որոնք 2018 թ. վերջի դրությամբ կազմում էին ֆինանսավորման բազայի 70% -ը: Չնայած բանկային համակարգի դոլարիզացիայի նվազմանը, 2018 թ. վերջին դոլարային ավանդները մնացել են բարձր մակարդակի վրա և կազմել են Հայաստանի բանկերի ընդհանուր ավանդների 60% -ը»,- նշված է զեկույցում:

Զեկույցի եզրափակիչ մասում նշված է, որ Կառավարության աջակցությունը բանկերին բարելավվել է, ինչը ևս արտացոլվում է Հայաստանի բանկային համակարգի «դրական» կանխատեսման վրա:

Հայերեն English Русский

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված