ԼՂ հակամարտության կարգավորման իրավիճակի վերլուծությունը տրվելու է ՄԽ համանախագահների, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Զախարովա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավիճակի վերլուծությունը կտրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մարտի 28-ի հանդիպման ընթացքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 28-ին ճեպազրույցի ընթացքում այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին։

«Այսօր կքննարկվեն բոլոր հարցերը համանախագահների, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման շրջանակում։ Այստեղ հարցը ոչ այնքան մաղթանքներն են, որքան ամբողջ իրավիճակի վերլուծությունը, որը կտրվի այդ հանդիպման ընթացքում։ Դրա արդյունքների մասին կհայտնենք հավելյալ»,– ասել է Զախարովան։

Վիեննայում ընթանում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա և Էնդրյու Շոֆեր՝ ԱՄՆ) հովանու ներքո Վիեննայում մարտի 29-ին կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:Քննարկումների առանցքում կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:

Փաշինյանն Ավստրիայի մայրաքաղաք կմեկնի մարտի 28-ի երեկոյան: Ծրագրված են նրա հանդիպումները Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի և նախագահ Ալեքսանդր վան դեր Բելլենի հետ:

Հայերեն English Русский

Անահիտ Մանասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն է ստացել ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա մի շարք հարձակումների մասին

Անահիտ Մանասյանն այցելել է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջը

Այսօրվա Հայաստանը մեր քրիստոնեական էության արտահայտությունն է. վարչապետը մասնակցեց «Աղոթքի նախաճաշ 2026» ֆորումի առավոտյան միջոցառմանը

Հոկտեմբերի 5-6-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի յոթ գյուղի ջրամատակարարումը

Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի գործընկերների հետ

Քրեական և համայնքային ոստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդուն

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Մեկնարկել է «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշին