Սպորտ

Հայաստանի բռնցքամարտիկները կմասնակցեն Անապայի միջազգային մրցաշարին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բռնցքամարտիկները կմասնակցեն Անապայի միջազգային մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական ընտրանին կմասնակցի Անապայի միջազգային մրցաշարին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի երիտասարդական հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում՝ նախապատրաստվելով ապրիլի 1-7-ը Անապայում կայանալիք Նիկոլայ Պավլյուկովի անվան հուշամրցաշարին:

Ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի եւ մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ Անապայի մրցաշարին կմասնակցեն 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 52 կգ քաշայիններ Արթուր Ղազարյանն ու Ռուսլան Ասլիկյանը, 56 կգ քաշային Արթուր Շախպազյանը, 60 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 64 կգ քաշային Արարատ Հարությունյանը, 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանն ու 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում