Մհեր Գրիգորյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-30-ին կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մհեր Գրիգորյանը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին: