Սպորտ

Շախմատի Եվրոպայի առաջնությունում Տեր-Սահակյանը, Հովհաննիսյանը և Մելքումյանը առաջատարից ետ են կես միավորով 

1 րոպեի ընթերցում

Շախմատի Եվրոպայի առաջնությունում Տեր-Սահակյանը, Հովհաննիսյանը և Մելքումյանը առաջատարից ետ են կես միավորով 

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 4-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեց միայն Ռոբերտ Հովհաննիսյանը, ով մրցում էր Շանթ Սարգսյանի հետ: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Սերգեյ Մովսիսյանը, Արման Փաշիկյանը և Մանուէլ Պետրոսյանը: Պարտություն կրեց Հայկ Մարտիրոսյանը:

Այս տուրից հետո 3-ական միավոր ունեն Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանը։ Նրանք առաջատարից ետ են կես միավորով:

Եվրոպայի անհատական առաջնությունն ուժեղ կազմ է հավաքել: Հայաստանը կարևորագույն այս ստուգատեսում ներկայացված է 8 շախմատիստով: Մրցաշարում խաղում են գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը և միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը: Առաջնությանը մասնակցում են 357 բարձրակարգ շախմատիստներ, որոնցից 142-ը կրում են գրոսմայստերի տիտղոս:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում