Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը Եվրոպայի առաջնության առաջատարներից են 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունում կայացան 2-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեցին Հրանտ Մելքումյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը: Իրենց պարտիաները խաղաղ արդյունքով ավարտեցին Մանուէլ Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը: Եվ միայն Հայկ Մարտիրոսյանը պարտություն կրեց:

2-րդ տուրից հետո Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը 2-ական միավորով առաջատարների շարքում են:

Եվրոպայի անհատական առաջնությունն ուժեղ կազմ է հավաքել: Հայաստանը կարևորագույն այս ստուգատեսում ներկայացված է 8 շախմատիստով: Մրցաշարում խաղում են գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը և միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը:

Առաջնությանը մասնակցում են 357 բարձրակարգ շախմատիստներ, որոնցից 142-ը կրում են գրոսմայստերի տիտղոս:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն