Տիգրան Ավինյանի կարծիքով՝ առաջարկվող Հարկային օրենսգիրքը սպասված էր բիզնեսի համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվող որոշ դետալների վերաբերյալ կառավարությունում շատ երկար քննարկումներ են եղել։ ՀՀ փոչվարչապետ Տիգրան Ավինյանը վստահ է, որ խորհրդարանում դրանք նույնպես կշարունակվեն, սակայն իրենք կհանգեն կոնսենսուսային որոշումների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավինյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում:

«Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը բավականին ծավալուն է: Այդ փաթեթում շատ հարցեր են արծարծվում: Հետևապես, դրա վերաբերյալ խոսակցություններն ու քննարկումները շարունակական են: Այն արդեն իսկ տեղափոխվում է Ազգային ժողովի դաշտ, և, կարծում եմ, այդ քննարկումները կշարունակվեն այնտեղ»,- նշեց Ավինյանը:

Դիտարկմանը, թե «Իմ քայլը» խմբակցության տնտեսագետ-պատգամավորներից ոմանք թերություններ և բացեր են նկատում նախագծում՝ Ավինյանն ասաց, որ փաթեթը շատ մեծ է: Եվ բազմաթիվ դետալներ կան, որ կառավարության ներսում շատ երկար քննարկումներ են անցել: «Եվ ես չեմ բացառում, որ այդ քննարկումները կշարունակվեն նաև ԱԺ-ում, բայց համոզված եմ, որ ընդհանուր կոնսենսուսային որոշումների կգանք»,-ասաց փոխվարչապետը:

Անդրադառնալով հարցին՝ թե իր կարծիքով դա հեղափոխակա՞ն Հարկային օրենսգիրք է, Ավինյանն ասաց. «Սա Հարկային օրենսգիրք է, որը, կարծում եմ, սպասված էր բիզնեսի կողմից: Համոզված եմ, որ տնտեսության վրա դրական ազդեցություն է ունենալու»,-եզրափակեց փոխվարչապետը:

Հայերեն English

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ