Սպորտ

Շախմատի Հայաստանի կանանց թիմը կիսեց միավորը Վրաստանի հետ

1 րոպեի ընթերցում

Շախմատի Հայաստանի կանանց թիմը կիսեց միավորը Վրաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց ընտրանին երկրորդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց աշխարհի թիմային առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աստանայում ընթացող աշխարհի թիմային առաջնության նախավերջին` 8-րդ տուրում, Հայաստանի ընտրանին մրցում էր Վրաստանի հավաքականի հետ: Էլինա Դանիելյանը հաղթանակ տոնեց, իսկ Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը կիսեցին միավորը մրցակցի հետ: Միայն Սիրանուշ Ղուկասյանը պարտություն կրեց: Հայաստան-Վրաստան 2:2:

Աշխարհի կանանց և տղամարդկանց թիմային առաջնություններն անցկացվում են մարտի 4-15-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Հայաստանի թիմը մրցաշարում ելույթ ունենալու հրավեր է ստացել 2018 թվականին կայացած շախմատի համաշխարհային Օլիմպիադայում բարձր արդյունք գրանցելու շնորհիվ: Կանանց պայքարում հանդես են գալիս Հայաստանի, Ռուսաստանի, Չինաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Հունգարիայի, Եգիպտոսի, Ղազախստանի եւ Հնդկաստանի թիմերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում