Սպորտ

Կարեն Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեց Տաշքենդի Օփենում 

1 րոպեի ընթերցում

Կարեն Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեց Տաշքենդի Օփենում 

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել Տաշքենդի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկել է շախմատիստ Ագզամովի հիշատակին նվիրված Տաշքենդ Օփեն միջազգային մրցաշարը, որին մասնակցում է 73 շախմատիստ 12 երկրից, այդ թվում՝ 12 գրոսմայստեր:

Մրցաշարում ամենաբարձր դասակարգված շախմատիստը գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն է: Մասնակիցների թվում է նաև վերջերս Իրանում մի շարք մրցաշարերում հաջող հանդես եկած երիտասարդ ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանը: Առաջին տուրում Հայաստանի երկու պատվիրակն էլ հաղթանակներ տոնեցին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում