ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն այս տարի լայնորեն ներգրավված կլինի «Ֆրանսիայի համը» միջոցառմանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ հայաստանյան24 ռեստորան և 3 մասնագիտական դպրոցԵրևանում, Գյումրիում և Դիլիջանումիրենց հաճախորդներին կներկայացնեն ֆրանսիական խոհանոցից ոգեշնչված իրենց ճաշացանկը:
«Ֆրանսիական գաստրոնոմիան մեր քաղաքականության մեջ է: Այն ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական ընդգծված առանձնահատկություն ունի, և դրանով է, երևի, պայմանավորված, որ ֆրանսիական գաստրոնոմիան գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների ցանկում»,- ասաց նա:
Դեսպանը նշեց, որ մարտի 18-ից սկսած աշխարհի150 երկրների 5000 շեֆ-խոհարարներկմիավորվեն այս տոնակատարության շուրջ՝ իրենց հաճախորդներին առաջարկելով ընթրիք ֆրանսիական ձևով:
Goût de France միջոցառումը նախատեսում է նաև ավանդական գալա-ընթրիք, որն այս տարի կազմակերպվելու էԳյումրիի «Տիրամայր Հայաստանի» կենտրոնում: