Հասարակական

Սոցփաթեթի շահառուները տարեկան պարտադիր բուժզննության համար կդիմեն միայն պոլիկլինիկաներ

1 րոպեի ընթերցում

Սոցփաթեթի շահառուները տարեկան պարտադիր բուժզննության համար կդիմեն միայն պոլիկլինիկաներ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սոցիալական փաթեթի շահառուները տարեկան պարտադիր կանխարգելիչ բուժզննության համար կրկին կօգտվեն միայն պոլիկլինիկաներից, այլ ոչ թե իրենց ցանկացած բուժհաստատությունից:

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստից հետո «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Կատարման այդ մակարդակը իջեցվել է պոլիկլինիկական մակարդակ՝ առաջնային օղակի զարգացման մեր քաղաքականության շրջանում»,-ասաց Թորոսյանը:

2017թ հոկտեմբերի 1-ից սոցփաթեթի շահառուները տարեկան պարտադիր բուժզննումը կարող էին անցնել իրենց կողմից ընտրած ցանկացած բուժհաստատությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում