Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելության նպատակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիրիայում Հայաստանի կողմից իրականացվող հումանիտար առաքելությունը հաջողված կհամարի, եթե պարզվի, որ հայերն օգնում են 1915 թ. Օսմանյան կայսրության ջարդերից մազապուրծ եղած հայերին օգնություն ցույց տված սիրիացիների հետնորդներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Փաշինյանն այս մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում:

«Շատ կարևոր է, որ մեր բժիշկներն ակտիվորեն աշխատեն: Նրանք արդեն բազմաթիվ ոչ մեծ վիրահատություններ են իրականացրել, շատ մեծ թվով մարդկանց են օգնություն ցույց տվել: Մեզ համար կարևոր է հումանիտար ուղղվածությունը, և այն հանդիսանում է միակը Հալեպում մեր առաքելության մեջ: Ես այս առաքելությունը հաջողված կհամարեմ, եթե պարզվի, որ մեր ներկայացուցիչներն օգնել են այն մարդկանց հետնորդներին, ովքեր օգնել են Օսմանյան կայսրության ջարդերից մազապուրծ եղած հայերին: Սա մեզ համար հումանիտար-պատմական առաքելություն է, և մենք ուղղակի ցանկանում ենք վերադարձնել մեր պարտքը սիրիական բարեկամական ու եղբայրական ժողովրդին: Ականազերծման գործընթացը պատկերացնում եմ այսպես` մեր մարդիկ պետք է անվտանգ տարածք բացեն, որպեսզի սիրիացի երեխաները կարողանան հանգիստ խաղալ, մեր բժիշկները պետք է բուժեն մարդկանց և այլն: Այսինքն` սա հումանիտար առաքելություն է ուղիղ և փոխաբերական իմաստներով»,- ասել է Փաշինյանը:

Փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը, ընդհանուրը 83 անձ, ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ Հալեպ:

Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում հայ մասնագետների տեղավորման, նրանց կարգավիճակի, գործառույթների և անվտանգության հետ կապված հարցերը կարգավորվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: Սիրիայի Արաբական Հանրապետություն հայ մասնագետների տեղափոխման, ինչպես նաև ապահովման խնդիրներն իրականացվում են ռուսաստանյան կողմի աջակցությամբ:

Հայերեն العربية English

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ