Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը մասնակցում է Սենթ Լուիսի մրցաշարին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում մեկնարկել է շախմատի Spring Classic մրցաշարը, որին մասնակցում են 10 գրոսմայստեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մասնակիցների թվում են ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Ռուստամ Կասիմջանովը, հանրահայտ գրոսմայստեր Վասիլի Իվանչուկը, 2710 միջազգային գործակից ունեցող Լե Քուան Լեմը: Մրցաշարին մասնակցում է նաև ԱՄՆ-ն ներկայացնող մեր հայրենակից, գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը:

Մրցաշարի առաջին տուրում Հակոբյանը հաղթանակ տոնեց Իվանչուկի նկատմամբ, երկրորդում պարտվեց Բոկ Բենջամինին, իսկ երրորդում ոչ-ոքի խաղաց Թարի Արյանի հետ:

Կայացած 3 տուրից հետո աղյուսակը 2-ական միավորով գլխավորում են Ջեֆֆրի Սյունը, Իլյա Նիժնիկը և Թարի Արյանը: Հակոբյանը վաստակել է 1.5 միավոր և կիսում է 4-րդ հորիզոնականը:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից