Հայ շախմատիստները մասնակցում են Ֆիրդուսիի գավաթի խաղարկությանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում մեկնարկել է Ֆիրդուսիի գավաթի 9-րդ խաղարկությունը, որին Հայաստանից մասնակցում է 3 շախմատիստ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի առաջին դասակարգված շախմատիստն է գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Մրցաշարին մասնակցում են նաև կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Վահե Դանիելյանը և Գրիգոր Դիլանյանը:
Կայացած 5 տուրից հետո աղյուսակը 4.5-ական միավորով գլխավորում են Իրանը ներկայացնող Մերսադ Խոդաշենասը և Մազիար Բաղերին: Կարեն Գրիգորյանը և Վահե Դանիելյանը առաջատարներին զիջում են 1-ական միավորով: Գրիգոր Դիլանյանը վաստակել է 3, Սուսաննա Գաբոյանը՝ 2 միավոր:
Մրցաշարին մասնակցում է 12 երկրների 58 շախմատիստ, այդ թվում՝ 5 գրոսմայստեր:
Կարդացեք հոդվածը` Русский