Սպորտ

Արոնյանը «Բադեն-Բադեն» թիմի կազմում մասնակցել է Բունդեսլիգային 

1 րոպեի ընթերցում

Արոնյանը «Բադեն-Բադեն» թիմի կազմում մասնակցել է Բունդեսլիգային 

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մասնակցել է գերմանական Բունդեսլիգայի հերթական տուրին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի Բունդեսլիգայում կայացել են 9-11-րդ տուրերը, որոնց հանրահայտ «Բադեն-Բադեն» թիմի կազմում մասնակցել է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:

9-րդ տուրում Արոնյանը հաղթանակ է տոնել Գեորգ Մեյերի նկատմամբ, իսկ 10-րդ և 11-րդ տուրերում ոչ-ոքի խաղացել, համապատասխանաբար, Վլադիմիր Ֆեդոսեևի և Ամին Բասեմի հետ:

«Բադեն-Բադեն»-ի կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականի նախկին անդամ Սերգեյ Մովսեսյանը, որը, սակայն, 9-11-րդ տուրերում ընդգրկված չէր թիմի հիմնական կազմում:

11-րդ տուրից հետո «Բադեն-Բադենը» 18 թիմային միավորով գլխավորում է մրցաշարին աղյուսակը:

«Բադեն-Բադենն» աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկն է: Այս տարի թիմի կազմում հանդես են գալիս նաև Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վիշվանաթան Անանդը, Պյոտր Սվիդլերը և մի շարք այլ հանրահայտ գրոսմայստերներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում