Քաղաքականություն

Միշտ պետք է պատրաստ լինել պատերազմի, քանի դեռ բանակցային գործընթացը չի ավարտվել. Դավիթ Տոնոյան

1 րոպեի ընթերցում

Միշտ պետք է պատրաստ լինել պատերազմի, քանի դեռ բանակցային գործընթացը չի ավարտվել. Դավիթ Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը աշխատում է պատշաճ մակարդակի վրա պահել հանրության բարոյահոգեբանական վիճակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մարտի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Եթե մեզ անընդհատ հակառակորդը դնում է այնպիսի վիճակի մեջ, որ ասում է` հիմա հարձակվելու ենք, հիմա պատերազմելու ենք, ազատելու ենք մեր տարածքները, պաշտպանության նախարարը բարձրացնում է իր, հասարակության և Զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակը»,- նշեց Դավիթ Տոնոյանը:

Հարցին, թե ճի՞շտ է հասարակությունը պատերազմին պատրաստելը, պաշտպանության նախարարը նշեց, որ պատերազմին միշտ պետք է պատրաստ լինել:

«Ոչ թե պատերազմին պատրաստելը, այլ բարոյահոգեբանական պատշաճ մակարդակի պահելը, իսկ պատերազմին միշտ պետք է պատրաստ լինել, քանի դեռ բանակցային գործընթացը չի ավարտվել»,- ասաց նախարար Տոնոյանը:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում