Սպորտ

Բռնցքամարտի երիտասարդների չեմպիոնները հայտնի են 

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտի երիտասարդների չեմպիոնները հայտնի են 

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դինամո» մարզահամալիրում երկօրյա պայքարից հետո ավարտվեց Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աղջիկների պայքարում Հայաստանի չեմպիոն դարձավ Մանուշ Վարդերեսյանը:

Տղամարդկանց առաջնությունում ըստ քաշային կարգերի չեմպիոնները դարձան Ռուդոլֆ Գարբոյանը (49 կգ), Արթուր Ղազարյանը (52 կգ), Արթուր Շախպազյանը (56 կգ), Ռաֆայել Հակոբյանը (60 կգ), Արարատ Հարությունյանը (64 կգ), Արսեն Գրիգորյանը (69 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (75 կգ), Ալբերտ Զաքարյանը (81 կգ), Դավիթ Թորոսյանը (91 կգ), Սարգիս Պողոսյանը (+91 կգ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում