Կիևում հոգեհանգստյան կարգ է մատուցվել  Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին, և կայացել է Հայաստանի մասին դասախոսություն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի խոշորագույն բուհերից մեկում՝ Կիևի միջազգային համալսարանում մարտի 3-ին կայացել է «Հայաստանը համաշխարհային գործընթացների խաչմերուկում» դասախոսություն», հաղորդում է «Արմենպրես»՝ վկայակոչելով AnalitikaUA.net-ը։

Դասախոսությունը Ուկրաինայի հայերի միության Կիևի երիտասարդական կազմակերպության համար կարդացել է միության պատմա-մշակութային կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը։ Միջոառմանը ներկա է եղել Ուկրաինայում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Սեյրանյանը։

Մարտի 3-ին Կիևի Սրբոց Նահատակաց մատուռում, Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ կատարվել է Սումգայիթում հայերի ջարդերի զոհերի հիշատակի հոգեհանգստյան կարգ, որին նույնպես ներկա է եղել ՀՀ դեսպանը։ Բացի այդ, ջարդերի մասին տեսանյութ է ցուցադրվել Ուկրաինայի հայտնի հետուստաալիքի եթերում։

Ըստ հրատարակության՝ մարտի 2-ին ՀՀ Լոռու մարզի Այրում համայնքում Ուկրաինայի հայերի միության ջանքերով կայացել է Սումգայիթի հայերի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացումը։

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին