Հայաստանի դերակատարությունը Իրանի համար ստանում է նկատելի տարողունակություն. Շահան Գանտահարյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իրան պաշտոնական այցը տեղավորվում է ՀՀ արտաքին բազմավեկտոր քաղաքականության իրականացման շրջանակներում : «Արմենպրես»-ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ նշելով, որ Երևանը և Թեհրանը փոխլրացուցիչ պայմանավորվածություններով ճեղքումնային գործընթացներ են առաջադրում, և չի բացառվում, որ Արեւմուտքը վերսկսի խոսել այլընտրանքային ճանապարհների եւ, հետևաբար, փակ սահմանների վերաբացման անհրաժեշտության մասին։

«Եթե մինչ այժմ վերլուծաբանությունը առաւելաբար շեշտում էր շրջափակման ենթակա Հայաստանի համար իրանյան ելքի ռազմավարական նշանակությունը, ապա ներկա պայմաններում Հայաստանի Հանրապետության դերակատարությունը Իրանի համար զգալիորեն ստանում է նկատելի տարողունակություն։

Հայկական կողմի բարձրացրած խնդիրները քաղաքականորեն ընկալելի եւ հիմնավորյալ են։ Կարծում եմ այցը տեղավորվում է ՀՀ արտաքին բազմավեկտոր քաղաքականության իրականացման շրջանակներում»,- նշեց վերլուծաբանը։

Նրա խոսքով՝ չպետք է մոռանալ, որ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի 2018թ. հոկտեմբերին կայացած այցը տարածաշրջան քաղաքական վերլուծաբանների համար առաջին հերթին կապվում էր Իրանի մեկուսացման ամերիկյան քաղաքականությանը։ «Երեւանը, փաստորեն, ինքնուրույն դրսեւորումի փաստ է արձանագրում»,- նկատեց Շահան Գնատահարյանը։

Նա անդրադարձավ հայ-իրանական համատեղ խոշոր ծրագրերի դերակատարությանը տարածաշրջանում՝ ընդգծելով. «Մի կողմից շրջափակված Երևանը, մյուս կողմից՝ մեկուսացման եւ տնտեսական պատժամիջոցայինքաղաքականության ենթակա Թեհրանը փոխլրացուցիչ պայմանավորվածություններով ճեղքումնային գործընթացներ են առաջադրում։ Դա վերաբերվում է թե՛ Հյուսիս-հարավ ճանապարհին, թե՛ էներգետիկ խնդիրների նոր ծավալների ապահովման եւ թե՛ ընդհանրապես հեռակա կարգով երկաթգծին, Պարսից ծաոցի և Կասպից ծովերի ցամաքային կամրջումին, ինչու չէ՝ նաեւ ուրվագծային տեսք ունեցող Մետաքսի ճանապարհին։

Այս բոլորի նկատումով՝ չի բացառվում, որ Արեւմուտքը վերսկսի խոսել այլընտրանքային ճանապարհների եւ, հետևաբար, փակ սահմանների վերաբացման անհրաժեշտության մասին»։

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին