Սպորտ

Եվրոպայի երիտասարդների առաջնությանը Հայաստանը կմասնակցի 10 բռնցքամարտիկով 

1 րոպեի ընթերցում

Եվրոպայի երիտասարդների առաջնությանը Հայաստանը կմասնակցի 10 բռնցքամարտիկով 

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 7-17-ը Վլադիկավկազում տեղի կունենա բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տարվա առաջին ստուգատեսին Հայաստանը կներկայանա 10 բռնցքամարտիկով՝ 7 տղա եւ 3 աղջիկ:

Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի եւ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ Վլադիկավկազում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 52 կգ քաշային Էրիկ Թոխյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը, 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյանը, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Աղջիկների մրցաշարում ռինգ դուրս կգան 52 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 54 կգ քաշային Լիլիթ Դալլաքյանն ու 64 կգ քաշային Անի Հովսեփյանը: Մրցավայր կմեկնի նաեւ աղջիկների հավաքականի գլխավոր մարզիչ Խաչիկ Խաչատրյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում