Շանթ Սարգսյանը «Աէրոֆլոտ Օփեն»-ում լրացրեց գրոսմայստերի 3-րդ նորման
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող գրոսմայստերների շարքը համալրվեց նոր անունով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոսկվայում ավարտված «Աէրոֆլոտ Օփեն»-ում 17-ամյապատանի շախմատիստ Շանթ Սարգսյանը 3-րդ անգամ լրացրեց գրոսմայստերի նորմա:
Մոտակա ամիսներին ՖԻԴԵ-ն Սարգսյանին կշնորհի գրոսմայստերի տիտղոս:
«Աէրոֆլոտ օփեն»-ում Շանթ Սարգսյանը 4.5 միավորով գրավեց 49-րդ հորիզոնականը: Հայաստանը ներկայացնող բոլոր շախմատիստները բարելավեցին իրենց անհատական վարկանիշները: