Հասարակական

Գեղարքունիքի մարզի ճանապարհների անցանելիությունն ապահովվում է

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի ճանապարհների անցանելիությունն ապահովվում է

ԳԱՎԱՌ 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում փետրվարի 27-28-ին տեղացած ձյան պատճառով թեեւ դժվարանցանելի վիճակ է առաջացել միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներին, սակայն ճանապարհաշինարարներին հաջողվում է ապահովել ճանապարհների անցանելիությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, առավել շատ ձյան տեղումներ գրանցվել են Սեւանի եւ Ճամբարակի տարածաշրջաններում, իսկ այս պահին գրեթե մարզի տարածքով մեկ դրանք գրեթե շարունակվում են: «Այս պահին բոլոր ուղղություններում ընթանում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Ճանապարհաշինարարներին հիմնականում հաջողվում է պահպանել ճանապարհների անցանելիությունը: Այսօր առավոտյան Վարդենյաց լեռնանցքը դարձել է անանցանելի, որտեղ այժմ ընթանում են մաքրման աշխատանքներ: Ախպրաձորում ճանապարհի մաքրման աշխատանքները կսկսվեն բքի դադարից հետո: Մնացած հատվածներում ճանապարհները բաց են եւ երթեւեկելի»,-նշեց Գեւորգ Խաչատրյանը:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում