Գրիգորյանը և Դանիելյանը շախմատի Իրանի մրցաշարում երկրորդն են
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իրանում տեղի ունեցող մրցաշարի առաջատարից հետ է կես միավորով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարուն Մասթերսի 8-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը հաղթանակ տոնեց, իսկ Վահե Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի խաղացին:
8 հնարավորից հավաքելով 6-ական միավոր Կարեն Գրիգորյանը և Վահե Դանիելյանն այս պահին ընթանում են երկրորդ տեղում:
Մրցաշարի ավարտին մնացել է մեկ տուր:
Կարդացեք հոդվածը` Русский