Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Տոկիոյի խաղերին կնախապատրաստվի ԱՄՆ-ում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի բռնցքամարտի չեմպիոն Հովհաննես Բաչկովը ամբողջական բժշկական հետազոտություն կանցնի ԱՄՆ-ում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տոկիոյի Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար Բաչկովը Միացյալ Նահանգներում կանցնի ֆիզիկական պատրաստվածության փուլ, ինչպես նաեւ կանցկացնի սպարինգ մենամարտեր աշխարհահռչակ բռնցքամարտիկների հետ:
Բաչկովը Եվրոպայի 2017 թվականի առաջնության չեմպիոն է, աշխարհի 2017 թվականի բրոնզե մեդալակիր: Մասնակցել է 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին:
Կարդացեք հոդվածը` Русский