Վայոց ձորի «Արփա» լանդշաֆտի տեսուչները Կովկասյան ընձառյուծ են նկարահանել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորում «Արփա» պահպանվող լանդշաֆտի տեսուչներն իրենց հերթական շրջայցի ժամանակ նկատել են Կովկասյան ընձառյուծ և նկարահանել նրան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF Armenia) իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ պատկերված էկովկասյան ընձառյուծը:
«Սա Հայաստանում առաջին դեպքն է, երբ ընձառյուծը նկարվել է մարդու կողմից։ Մինչ այս մենք կարողանում էինք այս չափազանց զգուշավոր կենդանուն տեսնել միայն լուսանկարչական թակարդների միջոցով։ Պահպանենք մեր բնությունը, այն մեզ հիացնելու շատ հնարավորություններ ունի»,- ասված է տեսագրությանը կից գրառման մեջ:
Կարդացեք հոդվածը` Русский