Սպորտ

Սիմոն Թումանյանը՝ Կրագերո Ռեզորթ Չեսս Բ շախմատային մրցաշարի հաղթող 

1 րոպեի ընթերցում

Սիմոն Թումանյանը՝ Կրագերո Ռեզորթ Չեսս Բ շախմատային մրցաշարի հաղթող 

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայում ավարտվեց Կրագերո Ռեզորտ Չեսս 2019 միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին նաև Հայաստանի ներկայացուցիչները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարին մասնակցում էին Գյումրին ներկայացնող 6 շախմատիստ. Ա մրցաշարում հանդես եկան Վահագն Խաչատրյանը, Մամիկոն Ղարիբյանը, Անահիտ Մկրտչյանը և Մարիետտա Խաչատրյանը, իսկ Բ մրցաշարում՝ Սիմոն Թումանյանը և Հայկ Մանուկյանը:

Բ մրցաշարում հիանալի խաղաց Սիմոն Թումանյանը, որը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ մրցաշարի հաղթող: Թումանյանը նաև շուրջ 100 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը: Հայկ Մանուկյանը 6.5 միավորով գրավեց 4-րդ հորիզոնականը:

Ա մրցաշարի հաղթող դարձավ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի մարտավկա Յոն Լյուդվիգ Համմերը, որը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր:

Ա մրցաշարում մեր շախմատիստներից հաջող ելույթ ունեցավ Մամիկոն Ղարիբյանը, որը վաստակեց 6 միավոր և կիսեց 8-11-րդ հորիզոնականները, ինչպես նաև 15 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը:

Հաջող հանդես եկան նաև Մարիետտա Խաչատրյանը և Անահիտ Մկրտչյանը, որոնք համապատասխանաբար 77 և 64 կետերով բարելավեցին իրենց վարկանիշները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում