Կարեն Գիլոյանը «Ուրարտու»-ի պարտության համար 3 պատճառ ունի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբի նախագահ Կարեն Գիլոյանը երեք պատճառ է բերում ԵԱՏՄ գավաթի խաղարկությունում ղազախական ակումբից պարտության համար:

««Բարսի»-ն տարվա մեջ գոնե 4 խաղում մրցում է VTB միացյալ լիգայում հանդես եկող «Աստանա»-ի դեմ: Մենք միջագզային խաղերի փորձ չունենք: Եվ մեր մի քանի բասկետբոլիստները չհասցրեցին մտնել խաղի մեջ: Եվս մեկ բան, Հայաստանի կանոնավոր առաջնության թիմերը «պրեսինգ»-ով չեն խաղում: Մրցակիցն այդպես գործեց և անակնկալի բերեց մեզ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Գիլոյանը:

Բասկետբոլի ԵԱՏՄ գավաթի խաղարկությանըմեկնարկային խաղում Երևանի «Ուրարտու»-ն մրցեց ղազախական «Բարսի»-ի հետ: առաջին քառորդում «Ուրարտու»-ն ակնհայտ վատ էրպաշտպանվում և զիջում գրեթե յուրաքանչյուր պայքարում: Երկրորդ քառորդում ղազախականակումբը շարունակում էր տիրել խաղային առավելությանը և թիմերը մեծ ընդմիջման գնացին 30:44 հաշվով հօգուտ «Բարսի»-ի: Երրորդ քառորդում հայկական թիմն ավելի ակտիվ էր հարձակման գծում և կարողացավկրճատել հաշվի տարբերությունը (45:56): Դրամատիկ ունեցավ չորրորդ քառորդը, երբ«Ուրարտու»-ն միավորի տարբերությունը հասցրեց 4-ի, սակայն ի վերջո պարտվեց 74:78հաշվով:

«Ուրարտու»-ն առաջին անգամ անցկացվող ԵԱՏՄ գավաթի խաղարկության երկրորդհանդիպումը կանցկացնի փետրվարի 25-ին մրցելով բելառուսական «Բորիսֆեն»-ի հետ: Եվգավաթի խաղարկության վերջին խաղում` փետրվարի 26-ին կփորձի գերազանցել ռուսական«Արսենալ»-ին:

Հայերեն Русский

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի

«Արարատցեմենտ»-ի կառավարիչը կնշանակվի հուլիսին. Պապոյան