Սպորտ

Գյումրեցի շախմատիստները մեկնարկեցին Կրագերո Ռեզորթ մրցաշարում 

1 րոպեի ընթերցում

Գյումրեցի շախմատիստները մեկնարկեցին Կրագերո Ռեզորթ մրցաշարում 

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրին ներկայացնող պատանի շախմատիստները Գյումրու քույր քաղաք Նորվեգիայի Կրագերո քաղաքից հրավեր են ստացել մասնակցելու «Կրագերո Ռեզորտ Չեսս 2019» միջազգային մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համար Կրագերոի մրցաշարին մասնակցում են միջազգային վարպետ Վահագն Խաչատրյանը, Եվրոպայի պատանիների կրկնակի չեմպիոն ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանը, Անահիտ Մկրտչյանը, Սիմոն Թումանյանը, Հայկ Մանուկյանը, Մարիետա Խաչատրյանը:

Մրցաշարն անցկացվում է երկու խմբով: A մրցաշարում խաղում են Վահագն Խաչատրյանը, Մամիկոն Ղարիբյանը, Անահիտ Մկրտչյանը և Մարիետա Խաչատրյանը: Սիմոն Թումանյանը և Հայկ Մանուկյանը իրենց ուժերն են փորձում B մրցաշարում:

Կայացած 3 տուրից հետո A մրցաշարում հանդես եկող Վահագն Խաչատրյանը, Մամիկոն Ղարիբյանը և Անահիտ Մկրտչյանը վաստակել են 1.5-ական միավոր, իսկ Մարիետա Խաչատրյանը՝ կես միավոր:

B մրցաշարում Սիմոն Թումանյանն իր ակտիվում գրանցել է 2.5 միավոր և կես միավոր է զիջում առաջատարներին, իսկ Հայկ Մանուկյանն ունի 2 միավոր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում