Ինովացիա

ՏՏ ոլորտը լոկոմոտիվ ու ներդրումների համար գրավիչ. մասնագետների ակնկալիքները Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունից

7 րոպեի ընթերցում

ՏՏ ոլորտը լոկոմոտիվ ու ներդրումների համար գրավիչ. մասնագետների ակնկալիքները Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունից

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները ողջունում են Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության ստեղծումը և նշում, որ այն լուրջ օղակ կարող է լինել ոլորտն առավել համակարգված դարձնելու, այն առաջմղելու գործում:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այս նախարարությունը վաղուց պետք է ստեղծվեր: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համայնքն այդ պահանջը ներկայացրել էր տարիներ առաջ:

«Դեռ տարիներ առաջ ոլորտում ստորագրահավաք անցկացվեց նման նախարարություն ստեղծելու հետ կապված: Այն հիմա է ձևավորվում, և մենք ողջունում ենք այդ նոր կառույցի ստեղծումը: Ես կարծում եմ, որ նոր նախարարության հիմնական խնդիրներից պետք է լինի նախ ՏՏ արտադրանքի հետ կապված պետական կարիքներն ապահովելը, էլեկտրոնային կառավարման և այլ հարցերով պայմանավորված դառնա հիմնական դերակատար»,-ասաց Կարեն Վարդանյանը: Երկրորդ խնդիրն, ըստ նրա, նորարական մոտեցումների համար ենթակառուցվածքներ ստեղծելն է՝ տեխնոպարկեր, ինկուբատորներ և այլն: Կարևոր է, նաև այն, որ նախարարությունը համակարգի բիզնեսին միասնական տեխնոլոգիական բրենդով միջազգային շուկայում հանդես գալու աշխատանքը:

Կարեն Վարդանյանն առաջնային է համարում նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում քաղաքականության մշակումը, ընթացակարգերի հստակեցումը, օրենսդրական դաշտի պարզեցումը և այլն: Նա վստահ է, որ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը կարող է լինել հանդիպման վայր, կապող օղակ կառավարության ու ՏՏ ոլորտի բիզնեսի, մասնագետների համար:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանի խոսքով, քանի որ կառավարության ծրագրում հստակ ձևակերպում կար, որ երկիրը պետք է դառնա բարձր տեխնոլոգիական և արդյունաբերական, ապա այստեղ հարց էր առաջանում, թե որ կառույցը պետք է դրա համար պատասխանատու լինի, ինչ ռեսուրսներով և այլն:

«Ես կարծում եմ, որ այս տրամաբանության մեջ լրիվ տեղավորվում է Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարության առկայությունը: Եթե հիշում եք տեղեկատվական տեխնոլոգիաների համայնքի կողմից տարիներով հարց էր բարձրացվում, որ եթե երկիրը տնտեսության գերակա ճյուղ է հռչակում ՏՏ-ն, ապա պետք է մի առանձին կառույց ստեղծվի: Կարծես, թե մենք դրա կիսով չափ լուծումը տեսանք նախորդ կառավարության ժամանակ, երբ Տրանսպորտի և կապի նախարարությանը կցվեց տեղեկատվական տեխնոլոգիաներ բառակապակցությունը, բայց իրականում բովանդակային առումով դա անհնար էր իրականացնել, որովհետև նախարարության ղեկավարությունն ավելի շատ զբաղված էր տրանսպորտային հարցերով, ճանապարհային խնդիրներով, և տեղեկատվական տեխնոլոգիաների հատվածում մենք որևէ փոփոխություն չզգացինք, և դա օբյեկտիվ պատճառներով: Այսինքն՝ անհրաժեշտ էր պետական կառույց, որի գործառույթը պետք է լիներ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը»,-ասաց Հովիկ Մուսայելյանը: Նա նշեց, որ թվայնացման, ինչպես նա ռազմարդյունաբերության խնդիրները, անմիջապես կապված են բարձր տեխնոլոգիաների, ինժեներական մասնագիտությունների, գիտահետազոտական նոր կենտրոնների ստեղծման հետ:

Նոր նախարարության հիմնական խնդիրը, ըստ Հովիկ Մուսայելյանի, պետք է լինի բարձր տեխնոլոգիական գործունեության համար միջավայր ստեղծելը: Այսինքն՝ ձևավորվի այնպիսի միջավայր, որտեղ օտարերկրյա վենչուրային հիմնադրամները, տարբեր կազմակերպությունները շահագրգռված կլինեն գալ Հայաստան:

«Պետք է այնպիսի խաղի կանոններ ստեղծվեն, այնպիսի բիզնես միջավայր ձևավորվի, որ բարձր տեխնոլոգիական տարբեր ընկերություններ իրենց հարմարավետ զգան Հայաստանում: Ոչ միայն նրանք, որոնք առկա են, այսօր գործում են, այլև նրանք, որոնք շատ զգուշավոր են նոր աշխարհագրական տեղանքներ ընտրելու առումով, բայց նաև վերջին ժամանակներում ուշի ուշով հետևում են, թե Հայաստանում ինչ ռեսուրսներ կան նման բիզնես սկսելու առումով»,-ասաց Հովիկ Մուսայելյանը:

Ինչ վերաբերում է կադրերի պատրաստման հարցին, ապա Հովիկ Մուսայելյանը նշեց, որ այդ խնդիրն ավելի շատ մասնավոր հատվածի և համալսարանների վրա է դրված, բայց կարծում է, որ առաջատարության, գաղափարները գեներացնելու առումով, կամուրջ հանդիսանալու տեսանկյունից այդ կառույցը կարող է լուրջ դեր ունենալ: Նա նշեց, որ ինժեներական մասնագիտությունների գծով որակյալ կադրերի պատրաստման առումով պոլիտեխնիկական համալսարանն իր լուրջ առաքելությունն ունի: Առաջիկայում կարվեն այնպիսի փոփոխություններ, որոնք կբերեն որակական արդյունքների:

«Մենք միշտ ասել ենք, որ ՏՏ-ն պետք է լինի լոկոմոտիվ և որպես գործիք օգտագործվի տնտեսության բոլոր ոլորտներում: Այստեղ խնդիր է նաև այն, թե ինչ ռեսուրսներով է նախարարությունն այդ ամենն իրագործելու: Այսօր, հանձին նախարարի (ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյան- խմբ.), մենք ունենք համախոհ, որը բավական լավ է պատկերացնում խնդիրները, բայց ի՞նչ թիմով է հանդես գալու, ինչպե՞ս են ընտրվելու այդ կադրերը, ինչպե՞ս են վարձատրվելու, որովհետև գաղտնիք չէ, որ ՏՏ ոլորտի մասնագետները բավական բարձր են վարձատրվում, իսկ պետական կառույցներում աշխատավարձը ցածր է»,-հավելեց Հովիկ Մուսայելյանը:

Նոր կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները՝ Արտաքին գործերի նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն, Արդարադատության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն, Բնապահպանության նախարարություն, Առողջապահության նախարարություն, Ֆինանսների նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:

Աննա Գզիրյան

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Միացյալ Նահանգներ

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

Ինովացիա

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Միացյալ Նահանգներ

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Ինովացիա

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Տնտեսություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Ինովացիա

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

Ֆինանսներ

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

Վարչապետ

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում