Սպորտ

Շախմատի «Աէրոֆլոտ օփեն» մրցաշարի առաջին տուրը դադարեցվել է ռումբի ահազանգի պատճառով 

1 րոպեի ընթերցում

Շախմատի «Աէրոֆլոտ օփեն» մրցաշարի առաջին տուրը դադարեցվել է ռումբի ահազանգի պատճառով 

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Մոսկվայի «Աէրոֆլոտի» միջազգային մրցաշարի առաջին տուրը հետաձգվել է մեկնարկից 45 րոպե անց:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մոսկվայում մեկնարկեց «Աէրոֆլոտի» միջազգային մրցաշարը: Առաջին տուրի մեկնարկից 45 րոպե անց պարտիաների ընթացքը դադարեցվել է: Խնդիրն այն է եղել, որ ահազանգ է ստացվել, թե «Կոսմոս» հյուրանոցը, որտեղ տեղի է ունենում մրցաշարը, ականապատված է:

«Աէրոֆլոտի» միջազգային մրցաշարին Հայաստանը մասնակցում է 19 շախմատիստով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում