ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ ֆլեշմոբ են սկսել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորներն արտասանում են Հովհաննես Թումանյանի քառյակները և տեսանյութերը տեղադրում «Ֆեյսբուք»-ի իրենց էջերում՝ օգտագործելով #Թումանյան150#ԻմՔայլը հեշթեգը:
Նախաձեռնությանը միացել են «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պատգամավորներ Լուսինե Բադալյանը, Գոռ Գևորգյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Սոնա Ղազարյանը, Կարեն Համբարձումյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Արուսյակ Ջուլհակյանը:
Հայբանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 փետրվարի 19-ին,Լոռու Դսեղ գյուղում:Գրել է բանաստեղծություններ,պոեմներ,քառյակներ,բալլադներ,պատմվածքներուհեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում էամենայն հայոց մեծ բանաստեղծ:
Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ արդեն իսկ սկսվել են պետական մակարդակով տարատեսակ միջոցառումների նախագծումներ՝ այդ հրաշալի հոբելյանը հավուր պատշաճի և մեծ շուքով նշելու համար։