Ջո Բայդենին ուղղված ՀՀ նախագահի հարցը ամերիկյան մամուլի գլխագրերում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին մի քանի օրերին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բավական հագեցած օրակարգով հանդիպումներ է ունեցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նա հանդիպել է տարբեր պաշտոնյաների, պետական եւ մասնավոր հատվածի գործիչների հետ:

Դրանց շարքում կարճատև հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակի կողմից հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են երկու գործիչները ժպիտով, ջերմորեն ողջունում միմյանց:

Զրույցի ընթացքում գործիչները կատակել են միմյանց հետ, որից հետո ՀՀ նախագահը հարց է ուղղել Բայդենին, ինչը հայտնվել է ամերիկյան մամուլի գլխագրերում: «Դուք պատրաստվո՞ւմ եք առաջադրվել»,-հարցրել է Արմեն Սարգսյանը Բայդենին՝ նկատի ունենալով 2020 թվականին սպասվող ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները: Պատասխանը չի լսվել, քանի որ այն եղել է շշուկով: Զրույցից հետո Ջո Բայդենը Արմեն Սարգսյանին փոխանցել է իր այցեքարտը:

2018 թվականին Ջո Բայդենը նշել է, որ մտածում է 2020 թվականին առաջադրվելու մասին: Այդուհանդերձ, նա դեռ իր թեկնածությունը չի առաջադրել:

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին: Հաջորդ տարվա ԱՄՆ նախագահական ընտրություններում պոտենցիալ թեկնածուների հարցը ամերիկյան հասարակական, քաղաքական քննարկումների առանցքում թեժ թեմա է:

CNN-ի մեկնաբանն անդրադարձել է Սարգսյան-Բայդեն հանդիպմանը հետևյալ գլխագրով՝ «World Leader Puts Joe Biden on The Spot»:

Հայերեն العربية English Français Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում