Սպորտ

Գրոսմայստեր Արման Միքայելյանն Իրանի մրցաշարի առաջատարներից հետ է կես միավորով

1 րոպեի ընթերցում

Գրոսմայստեր Արման Միքայելյանն Իրանի մրցաշարի առաջատարներից հետ է կես միավորով

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Արման Միքայելյանը կես միավորով է հետ Կասպյան գավաթի խաղարկության առաջատարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 5-րդ տուրում Միքայելյանը առավելության հասավ հնդիկ հակառակորդի նկատմամբ: Պարտություն կրեց Կարեն Գրիգորյանը: Միավորը կիսեցին Հայկ Երիցյանը և Աննա Խաչատրյանը:

Այժմ 5 հնարավորից 4 միավոր ունի Արման Միքայելյանը, ով կես միավորով է հետ մնում առաջատարներից: Մրցաշարային աղյուսակի առաջատարները Իրանի և Ուկրաինայի ներկայացուցիչներն են: 3,5 միավոր ունեն Կարեն Գրիգորյանը և Հայկ Երիցյանը:

Իրանում ընթացող Կասպյան Գավաթ ավանդական շախմատային մրցաշարին մասնակցում են 11 երկրների 79 շախմատիստ: Մասնակիցների թվում են 7 գրոսմայստեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում