Գրիգորյանը և Միքայելյանը շախմատի Կասպյան գավաթի խաղարկության առաջատարներից են
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը և Արման Միքայելյանը Կասպյան գավաթի խաղարկության առաջատարներից են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 3-րդ տուրում Կարեն Գրիգորյանը և Արման Միքայելյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Գրիգոր Դիլանյանը պարտություն կրեց: Անհաջող ելույթ ունեցան նաև Վահե Դանիելյանը և Հայկ Երիցյանը:
Երեք տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարներից Կարեն Գրիգորյանը և Արման Միքայելյանը ունեն 2,5-ական միավոր: