Հասարակական

ԱԱԾ-ն կանխել է «Արմավիր» ՔԿՀ մեծ քանակությամբ արգելված իրեր ներկրելու փորձը

1 րոպեի ընթերցում

ԱԱԾ-ն կանխել է «Արմավիր» ՔԿՀ մեծ քանակությամբ արգելված իրեր ներկրելու փորձը

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կանխվել է «Արմավիր» ՔԿՀ մեծ քանակությամբ արգելված իրեր ներկրելու փորձ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, մասնավորապես, 2019թ. փետրվարի 12-ին ՀՀ քաղաքացու կողմից «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Վ.Մ-ի անվամբ, որպես հանձնուք ներկայացված սառնարանի հետնամասում, հատուկ պատրաստված թաքստոցի զննության արդյունքում հայտնաբերվել է 39 հատ բջջային հեռախոս, հեռախոսի տասնյակ լիցքավորիչներ, մարտկոցներ, ականջակալներ:

Կանխարգելիչ միջոցառումներն իրականացվել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աջակցությամբ:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, պարզվում է առնչություն ունեցող անձանց շրջանակը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում