Սպորտ

Կարեն Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեց շախմատի Կասպյան Գավաթ միջազգային մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Կարեն Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեց շախմատի Կասպյան Գավաթ միջազգային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հաջող է մեկնարկել Իրանի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իրանում մեկնարկեց Կասպյան Գավաթ ավանդական շախմատային մրցաշարը, որին մասնակցում են 11 երկրների 79 շախմատիստ: Մասնակիցների թվում են 7 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 6 շախմատիստ: Կասպյան Գավաթի առաջին դասակարգված շախմատիստն է գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Երեկ կայացած մրցաշարի մեկնարկային տուրում Կարեն Գրիգորյանը հաղթանակ տոնեց: Հաղթանակներ տոնեցին նաև Արման Միքայելյանը, Գրիգոր Դիլանյանը և Վահե Դանիելյանը, իսկ Հայկ Երիցյանը և Աննա Խաչատրյանը պարտվեցին: Պարտվեց նաև Բ խմբում հանդես եկող Վերոնիկա Խաչատրյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում