Սպորտ

Շախմատը կարող է ընդգրկվել 2024 թվականի Փարիզի օլիմպիական խաղերում 

1 րոպեի ընթերցում

Շախմատը կարող է ընդգրկվել 2024 թվականի Փարիզի օլիմպիական խաղերում 

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի միջազգային ֆեդերացիան քայլեր է ձեռնարկում շախմատն Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկելու ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փարիզում պաշտոնապես մեկնարկ տրվեց շախմատը 2024 թվականի Փարիզի օլիմպիական խաղերում ընդգրկելու արշավին:

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչը, ՖԻԴԵ-ի փոխնախագահ, Ֆրանսիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Բաշար Քուաթլին և Ֆրանսիայի կանանց վեցակի չեմպիոն Սոֆի Միլեն Փարիզում նշել են, որ ՖԻԴԵ-ի անդամ է 189 ազգային ֆեդերացիա, և 600 միլիոն մարդ խաղում է շախմատ:

Արկադի Դվորկովիչը հանդիպում է ունեցել նաև Ֆրանսիայի օլիմպիական կոմիտեի նախագահ Դենիս Մասելիայի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում